News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 3-ին: Այդ մասին, այսօր` փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսում նշել է ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով, ավելի վաղ համագումարի հրավիրման վերաբերյալ բոլոր խոսակցությունները հորինովի են: Պատգամավորը նշել է, որ այժմ կուսակցությունը զբաղված է նախընտրական համամասնական ցուցակը կազմելով: Քննարկվում է նաեւ ՕԵԿ-ի մասնակցության հարցը մեծամասնական համակարգով:

Այդուհանդերձ, Հեղինե Բիշարյանը շրջանցեց կուսակցության նախընտրական ծրագրի մանրամասների հետ կապված հարցերը` պատճառաբանելով, որ «օրը կգա, կիմանաք»:

Հարցին, թե ինչո՞վ է «Օրինաց երկիրը» փորձելու շահել ընտրողների ձայները, Բիշարյանը պատասխանել է, որ նախորդ 15 տարիների ընթացքում կուսակցությունը միշտ էլ մրցունակ է եղել ու առաջ է քաշել ծրագրեր, որոնք գրավում են ընտրողների ուշադրությունը: Պատգամավորը միայն հաղորդել է, որ ծրագիրը պարունակում է սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված շեշտադրումներ, բայց թե կոնկրետ ինչ, չի պարզաբանել: Նրա խոսքով, բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ երկրում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, եւ իրենք անհանգստացած են այդ խնդիրների լուծմամբ:

Պատասխանելով այն հարցին, թե իսկապես ինքը հավատո՞ւմ է, որ «Օրինաց երկիր» կուսակցությանը կհաջողվի հաղթահարել 5 տոկոսանոց շեմը` պատգամավորն ասել է. «Այդ հարցը կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ