News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող բանաձեւի օգտին: Այդ քայլով նա փորձում է ներկայանալ արեւմտյան շրջանակներին որպես դեմոկրատական իմիջ ունեցող քաղաքական գործիչ, բայց դա նրան այնքան էլ չի հաջողվում: Այսպես, Մյունխենում տեղի ունեցած Անվտանգության կոնֆերանսի ժամանակ Իլհամ Ալիեւը հարկադրված է եղել բացատրել լրագրողներին, որ Ադրբեջանը նման չէ Եգիպտոսին:

Ինչպես նշում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, կոնֆերանսի ժամանակ լրագրողներից մեկը համաժողովի իրավասու Մայքլ Դիքմանին հարցրել է, թե արդյոք մի տարի առաջ Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած իրադարձությունները չե՞ն կարող կրկնվել էներգետիկ ռեսուրսներով հարուստ այլ երկրներում: Այստեղ ներկա է նաեւ Ադրբեջանի նախագահը, դեռ Մուբարաքին փոխելուց առաջ Ադրբեջանին իր քաղաքական համակարգով նմանեցնում էին Եգիպտոսին, միգուցե այդ դեպքերը կրկնվեն հենց Ադրբեջանում, նշել է լրագրողը:

Իլհամ Ալիեւը փորձել է պատասխանել այդ «փակուղային» հարցին: Նա հայտնել է, որ իր 8-ամյա կառավարման ընթացքում Ադրբեջանում միայն առաջխաղացում է գրանցվել: Նա հավելել է, որ Ադրբեջանում գոյություն ունի մամուլի ազատություն, բազմակուսակցական համակարգ, խորհրդարանում ներկայացված են տասը կուսակցություն, ուստի Եգիպտոսի իրադարձությունները չեն կարող կրկնվել Ադրբեջանում:

Ինչպես երեւում է, Ադրբեջանի նախագահին չի հաջողվում դեմոկրատ երեւալ, քանի որ նրա կառավարման բռնատիրական համակարգի եւ երկրում գոյություն ունեցող խոսքի եւ մամուլի ազատության մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, այդ թվում արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ