News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Վարդան Այվազյանին ՀՀԿ-ում հասցրել են համոզել, որ մեծամասնականով չառաջադրվի եւ շատ հավանական է, որ նա իր գործունեությունը շարունակի կառավարությունում. գործադիր աշխատանքով զբաղվելը ներկայիս պատգամավորին ավելի է ոգեւորում:

«Վերջերս Հանրապետական պատգամավորը ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Տղամարդավարի ասում եմ` ՀԱԿ-ում կա՞ մի տղամարդ, որ համարձակվի ինձ հետ նույն` Չարենցավանի ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվել: Թող առաջադրվի, կտեսնենք...»:

Երեկ խորհրդարանում «Երկիր»-ի թղթակիցը փորձել է Այվազյանից ճշտել արդյո՞ք նա չի փոշմանել այս եւ ասուլիսի ընթացքում ավելի կոպիտ արված մի շարք հայտարարությունների համար: «Ես իմ ասածից ոչ մի անգամ չեմ փոշմանել»,- նշել է Այվազյանը եւ հայտնել, որ Չարենցավանի ընտրատարածքում առաջադրվելու կապակցությամբ որոշումը դեռ վերջնական չէ, քանի որ կուսակցության որոշելիքն է, բայց խորհուրդ է տալիս եզան տակ հորթ չփնտրել եւ ենթադրություններ չանել: Իր` ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնվելու մասին, Այվազյանը խոսել եւս չի ցանկացել եւ նշել է, որ դա եւս կուսակցության որոշելիքն է»- գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ