News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 27
USD
471.78
EUR
520.94
RUB
8.35
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2011 թ. ընդհուպ մոտեցել է 1 մլրդ դոլարին` նախորդ տարվա համեմատ աճելով 15.8 %-ով: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Սակայն, նրա խոսքով, առեւտրաշրջանառության նման մակարդակը լիարժեք չի համապատասխանում այն լուրջ պոտենցիալին, որը դրված է 2 երկրների միջեւ փոխհարաբերությունների հիմքում:

Վ. Զուբկովն առաջին հերթին ընդգծեց էներգետիկ ոլորտում համագործակցության արդյունավետությունը: Նրա խոսքով` ռուսական ընկերությունները Հայաստանին կայուն կերպով գազ են մատակարարում, ակտիվորեն գործում են էլեկտրոէներգետիկայի ոլորտում: Մասնավորապես` շարունակվում են խոշոր ծրագրերը հիդրոէներգետիկայի ոլորտում, ավարտվել են աշխատանքները Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում, որտեղ ներկայում ընթանում են փորձնական շահագործման աշխատանքները:

«Առաջնահերթ է մնում համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում: Այն բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերից»,- ասաց Վ. Զուբկովը:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ովքեր նաեւ հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահներն են, ստորագրել են արձանագրություն՝ քննարկման արդյունքների հիման վրա, ինչպես նաեւ մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հայեցակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Գյուղնախարարը հանձնարարել է թույլ տալ առանց արգելքի խոտհնձի աշխատանքներ կատարել
Անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերի մեղմման նպատակով...
Գյուղնախարարությունը կազմել է գյուղմթերքի վաճառքի կողմնորոշիչ գների ցուցակ
Երեւանում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը...
Յունիբանկի «Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
Մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը...
Նվերներ` Յունիբանկի ավանդատուներին
Հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է ավելի քան 100 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 11%-ով...
Այս տարի Երեւանում ավելի քան 20 կմ-ով ընդլայնվել է ոռոգման ցանցը
Իրականացված աշխատանքներն առայժմ գոհացուցիչ չեն, եւ ցանկալի արդյունքի հասնելու համար եղեք ավելի խիստ եւ պահանջկոտ…
ԲՆ կիրառած պատժամիջոցներից պետբյուջե մուտք է եղել 1.85 մլն դրամ գումար
ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news