News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012-ին» մասնակցելու համար հայտեր չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Մենք չենք հայտարարել երգի մրցույթ, որ իրենք մեզ երգեր ուղարկեն, բայց եթե ուղարկեցին, չենք մերժելու, հաշվի կառնենք: Մենք գիտենք բոլոր թեկնածուներին, տեղյակ ենք եւ հաշվի ենք առնելու բոլոր ցանկացողներին»,- ասաց նա:

Գոհար Գասպարյանի խոսքով` ներքին ընտրությունն ունի իր ներքին ընթացակարգը, որը չեն հրապարակում: Այսինքն, նրա խոսքով` ներքին ընտրությունը նշանակում է, որ իրենք են ընթացակարգը առաջ տանում, եթե որեւէ մեկի երգով հետաքրքրված լինեն, կկապվեն հետը եւ կխնդրեն երգը:

Ինչ վերաբերում է Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու համար լրատվամիջոցներում շրջանառվող անունները` «Դորիանս», Թաթա Սիմոնյան, Լուսիա Մունի, ապա Գոհար Գասպարյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել նրանց հետ կապված լուրերը, մասնավորապես` նրանցից երգեր ստացել են, թե` ոչ:

Ի դեպ, երեկվանից համացանցում տարածվել է «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնել ցանկացող «Դորիանս» ռոք խմբի պատրաստած This is our world երգի տեսահոլովակը։ Երգի տևողությունը 2:46 րոպե է: Երգի հեղինակը Արման Փահլեւանյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ երգահան Վարդան Զադոյանը: Մյուս հավանական թեկնածուի` Լուսիա Մունի երգը դեռ պատրաստման փուլում է,լոսանջելեսաբնակ երգչուհին աշխատում է երգի վերջնական տարբերակի վրա:

Նշենք, որ Հայաստանը այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու համար լրատվամիջոցներում շրջանառվում են մի շարք անուններ` «Դորիանս», Արամե, Լուսիա Մուն եւ այլք: Հայաստանի Հանրային  հեռուստաընկերությունը որոշել է մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ, այսինքն` Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը մինչեւ մարտի 18-ը կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը:

Հայաստանը«Եվրատեսիլում -2012» ներկայացնել ցանկացող երկու արտիստների հետ NEWS.am-ն արդեն հարցազրույցներ ներկայացրել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ