News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացրել թուրքական Անթալիա քաղաքում: ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ հավաքին ներգրավված Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 20 մրցավարները 25 ընկերական հանդիպում են սպասարկել ռումինական, մոլդովական, ուկրաինական, ղազախական, լեհական եւ ռուսական ակումբների մասնակցությամբ:

Կ.Նալբանդյանի հավաստմամբ, մարզվելով օրը երեք անգամ` 3-4 ժամով եւ սպասարկելով 25 հանդիպում, մրցավարները բարելավել են իրենց թե ֆիզիկական պատրաստվածությունը, թե միաժամանակ մեծ փորձ են ձեռք բերել` նպաստելով իրենց մրցավարական որակների բարելավմանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ