News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային կրթության նախարարության «Ֆաթիհ» նախագծի շրջանակներում 52 դպրոցներին բաժանված թվային գրատախտակներն ու պլանշետ համակարգիչները սկսվել են օգտագործվել։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  52 դպրոցների շարքում ընդգրկված Ստամբուլի հայկական մասնավոր Եսայան վարժարանում թվային գրատախտակներով եւ պլանշետ համակարգիչներով առաջին դասերը մեծ ոգեւորությամբ են անցել։ Վարժարանի աշխարհագրության ուսուցիչ Զաֆեր Քուրթարը նշել է, թե կավիճով գրատախտակին գրելու հոգսերն ավարտվեցին, քանի որ դասի բացատրությունները աշակերտները կարողանում են հետեւել պլանշետային համակարգիչների միջոցով։

Նշենք, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Թուրքիայի տարբեր քաղաքներում գտնվող 52 դպրոցների բաժանելու է 12 հազար պլանշետային համակարգիչներ, ինչպես նաեւ թվային գրատախտակներ։ Համակարգիչների մեջ բեռնվել են 9-րդ դասարանի համար նախատեսված բոլոր դասագրքերը։ Այդ պլանշետային համակարգիչներով աշակերտները կարող են ինտերնետ մտնել թե’ դպրոցում, թե’ տանը։

Ստամբուլի հայկական Եսայան վարժարանը 52 դպրոցների մեջ միակ մասնավոր հաստատությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ