News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայկական առաքելական եկեղեցու երուսաղեմյան պատրիարք Թորգոմ Մանուկյանը հունվարի 19-ին կաթվածից եւ թոքաբորբի բարդացումից հետո հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնում է պատրիարքարանը, գրում է  «Asbarez»-ը:

Պատրիարքը հունվարի 19-ին «Հադասա էյն Քերեմ» հիվանդանոց է տեղափոխվել համարյա անգիտակից վիճակում: 
93-ամյա հոգեւոր առաջնորդի սիրտը հանկարծակի կանգ է առել, եւ թեպետ բժիշկները կարողացել են նրան արագ վերակենդանացնել, սակայն դեռեւս նրանք չեն կարողանում նրան գիտակցության բերել: 

Արքեպիսկոպոսը նաեւ Պարկինսոնի հիվանդությամբ եւ հիպերտոնիայով  է տառապում: Ներկայումս բժիշկները շարունակում են նրա թոքերի բուժումը:

Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Սինոդը հունվարի 30-ին հավաքվել է եւ արքեպիսկոպոս Նուրքան Մանուկյանին նշանակել պատրիարքի տեղապահ` ամենօրյա գործերը կառավարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ