News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանը վերջին շաբաթներին նվազեցրել է իրանական նավթի գնման ծավալը` իր տարածաշրջանային գործընկերոջը դժվար կացության մեջ դնելով: Մինչեւ վերջերս Պեկինը ներկրում էր իրանական ածխաջրածինների 20 %-ը, սակայն հունվարից գնման ծավալները երկու անգամ կրճատվել են`օրական միանգամից 285 հազար բարելով:

Միաժամանակ Չինաստանը ավելացրել է Սաուդյան Արաբիայից ներկրվող «սեւ ոսկու» ծավալները մինչեւ 200 հազար բարելի, գրում է Reuters-ը: Ընդ որում` Սաուդյան Արաբիայի նավթի գինը շարունակվում է ՉԺՀ-ի համար հարմար մակարդակի մնալ: Դրա հետ մեկտեղ, մարտին Չինաստան կժամանեն ռուսական ESPO մակնիշի նավթի միանգամից հինգ տանկերներ` 3,65 մլն բարել ծավալով, ինչպես նաեւ Urals մակնիշի նավթով մեկ տանկեր:

Ինչպես ենթադրում են փորձագետները, նման գործողություններով ՉԺՀ-ն փորձում է առավելության հասնել նավթամատակարարման նոր երկարաժամկետ պայմանագրերը քննարկելիս: Փաստացի, Պեկինը Թեհրանի վրա ճնշում է գործադրում` երկարաժամկետ պայմանագրերը ավելի ցածր գնով ստորագրելու համար, գրում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ