Փետրվարի 10-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ Հայաստանում տեղացող ձյան հետեւանքով միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները չեն փակվել ավտոտրանսպորտի երթեւեկության համար:
Ինչպես տեղեկացնում է տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը, փակ է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը: Անվտանգության ապահովման եւ ճանապարհների մաքրման համար կենտրոնացվել են բոլոր միջոցները, նշվում է հաղորդագրությունում:
Հանրապետության զգալի մասում ձյուն է տեղում: Որոշ ճանապարհներին ձնաբուք է: