News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկրի» պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խորհրդարանի այսօրվա  ճեպազրույցում իր կուսակցությունը  «հայրենի օջախ»  է անվանել: «Այդ կուսակցությունից է կախված իմ ապագան, եւ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին ես չեմ դավաճանի», - հավատացրել է նա:

Վերադառնալով հինգ տարվա վաղեմության խորհրդարանական ընտրություններին` նա նշել է, որ «կոպեկ էլ չի ծախսել իր մանդատի վրա»: «Կուսակցական ցուցակում ես 28-րդ տեղում էի, սակայն 12 մարդ հրաժարվեցին իրենց մանդատներից, եւ ես դարձա պատգամավոր»,– ասել է  Մարգարյանը:

«Ես զինվոր եմ, անկախ այն բանից` պատգամավոր եմ ես, թե ոչ», – այդպես է նա մեկնաբանել այն լուրերը, թե «Օրինաց երկրի» առաջնորդ Բաղդասարյանը առաջարկել է նրան  միտումնավոր «համր» տեղ կուսակցական ցուցակում` դրա փոխարեն խորհուրդ տալով  թեկնածություն դնել մեծամասնական տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ