News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում պատասխանել է երկրպագուներից մեկի հարցին, ով դժգոհություն է հայտնել, որ Եկատերինբուրգի «Ուրալի» 26-ամյա պաշտպան Դենիս Թումասյանն այլեւս չի հրավիրվում Հայաստանի հավաքական:

«Նախ ես ձեզանից կխնդրեի չվիրավորել ինձ եւ քիթը չմտցնել իմ աշխատանքային գործունեության մեջ: Հայաստանի ֆուտբոլի գլխավոր պատասխանատուն ես եմ եւ ես երբեւիցե թույլ չեմ տա, որ որեւէ մեկը թերահավատորեն եւ անլուրջ մոտեցում ցույց տա ազգային հավաքականի նկատմամբ, քանի որ ազգային հավաքականը իմ սեփականությունը չէ, իսկ Դենիս Թումասյանները արդեն ութ տարի է խաղ են անում մեր հետ: Իսկ դուք այնքան տեղյակ չեք հայկական ֆուտբոլից, որ նույնիսկ չգիտեք` քանի անգամ ենք մենք Դենիս Թումասյանին հրավիրել, եւ նա խաբել է մեզ, իսկ վերջին երեք անգամը իր խնդրանքով ենք հրավիրել, եւ նորից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գալ հավաքական, եւ այդքանից հետո դուք շարունակում եք մեղադրել ինձ ձեր անկիրթ ոճով»,- գրել է ՀՖՖ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Հայրպետյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Դենիս Թումասյանը խնդիր չունի Վարդան Մինասյանի հետ եւ չի էլ կարող ունենալ: Նրա խնդիրը ինձ հետ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ