Մոսկվայում ընթացող Aeroflot Open շախմատային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի 3-րդ համար Վլադիմիր Հակոբյանը սեւերով ոչ ոքի խաղաց ղազախստանցի Ռինատ Ժումբաեւի հետ, իսկ 5-րդ տուրից հետո առաջին հորիզոնականում գտնվող Հրանտ Մելքումյանը սեւերով պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը սպիտակներով միավորը կիսեց լեհ գրոսմայստեր Բարտոշ Սոչկոյի հետ։
6-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը վաստակել է 4 միավոր եւ 12 շախմատիստների հետ բաժանում է 5-17-րդ տեղերը։
Վլադիմիր Հակոբյանն ունի 3, իսկ Կարեն Գրիգորյանը՝ 3.5 միավոր։
Միանձնյա առաջատարն ուկրաինացի Անտոն Կորոբովն է՝ 5 միավոր։