News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Վրաստանը ապագայում կմտնեն ՆԱՏՕ:
 «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ կգա ժամանակ, երբ Դաշինքի կազմում կընդգրկվեն ե’ւ Վրաստանը, ե’ւ Ռուսաստանը, ինչը կհեշտացնի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը:

Այս կապակցությամբ նա ցանկություն է հայտնել, որ Վրաստանը փորձի բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հյուսիսային հարեւանի հետ: «Հարկավոր է զրուցել Ռուսաստանի հետ` գրավյալ տարածքները վերադարձնելու համար (Աբխազիա եւ Հարավային Օսիա)», - ասել է Էդուարդ Շեւարդնաձեն:

Նրա խոսքով` «բարեբախտաբար, դա հասկանում է Բիձինա Իվանաշվիլին», ով կարող է հաջողությամբ ընթանալ դեպի ՆԱՏՕ, միեւնույն ժամանակ ճիշտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»,- գրում է «Վզգլյադը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ