News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ հիմնել են Գրոսմայստերական դպրոց: Երկու գրոսմայստերներն անհատական մոտեցմամբ մարզումներ կանցկացնեն 10-18 տարեկան տաղանդավոր շախմատիստների հետ:

Դպրոցում կընդգրկվեն աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներն ու Հայաստանի առաջնությունների ոսկե եւ արծաթե մեդալակիրները:

Երկշաբաթյա մարզումները կանցկացվեն տարին 2-3 անգամ: Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հետ վարպետությունը պատանիներին կփոխանցեն նաեւ այլ փորձառու մասնագետներ, հաղորդում է Armchess.am-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ