News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվել է ժամանակակից Երեւանի պատմության եւս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանք 70-ականների Երեւանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երեւանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երեւանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝  կաշվե թղթապանակով, Երեւանի մետրոյի խորհրդանշական 3 բանալիներից մեկը եւ 1978 թվականի՝ Էրեբունի-Երեւանի 2760-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր էսքիզը: 1978-84 թթ. Երեւանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը ներկայացած առարկաների հեղինակը եւ համահեղինակն է, այս առարկաները պահպանել է իր անձնական հավաքածուում:

Ցուցանմուշները հանձնվել են անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Շնորհակալությունս եմ հայտնում, որ պահպանել եք այս ամենը եւ այսօր նվիրում եք Երեւան քաղաքի պատմության թանգարանին»,- նշել քաղաքապետը:

«Մնալով ինձ մոտ՝ այս առարկաները կլիներին իմ սեփականությունը եւ կուրախացներին միայն ինձ. այժմ դրաք հանրային սեփականություն են եւ կարող են պատմել երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, թե ինչպես է առաջ եկել պատվավոր քաղաքացու մտահղացումը եւ այլ փոքրիկ պատմություններ 70-ականների Երեւանի մասին»,- ասել է նկարիչը:

Տպել
Ամենաշատ