News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի)   ճամփորդական փաստաթուղթը` էլեկտրոնային անձնագիրը, կճանաչվի որպես Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու իրավունք վերապահող փաստաթուղթ:

Այդ մասին Հայաստանի ոստիկանությունը որոշման նախագիծ է ներկայացրել կառավարության փետրվարի 16-ի նիստի հաստատմանը:

Նման փաստաթուղթ ունեցողները կազատվեն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Ոստիկանության ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ Ինտերպոլի 19 անդամ երկրներ արդեն պաշտոնապես ճանաչել են Ինտերպոլի ճամփորդական փաստաթղթերը եւ թույլ են տալիս այդ փաստաթուղթ կրողին մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ մնալ համապատասխան երկրի տարածքում` առանց որեւէ խոչընդոտի:

Ինտերպոլի ճամփորդական փաստաթուղթը տրվում է Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության կողմից: Ճամփորդական փաստաթղթերը լինում են երկու ձեւով` էլեկտրոնային անձնագիր (գրքույկի տեսքով) եւ էլեկտրոնային ID քարտ (էլեկտրոնային նույնականացման քարտ): Սույն որոշմամբ ID քարտերը չեն ճանաչվում Հայաստանի Հանրապետության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ