News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վոլգոգրադի «Բելաջիո» սրճարանի պայթյունի հետեւանքով տուժածների շարքում կան  նաեւ հայեր: Ըստ հրապարակված նախնական ցուցակի` ծանր վիճակում են  գտնվում Սվետլանա Խարիտոնի  Ղազարյանը (21 տարեկան) եւ Ագնեսա Ռադիկի  Ղազարյանը (27 տարեկան): Երկուսն էլ Վոլգոգրադի բնակիչներ են: 

Եւս երեք հայեր հիվանդանոց են տեղափոխվել միջին ծանրության այրվածքներով` Եկատերինա Գրիգորի Պահակյան (35 տարեկան), Արթուր Վիլհելմի Աբրահամյան եւ Շահբազյան Աննա: Եկատերինան եւ Արթուրը նույնպես Վոլգոգրադի բնակիչներ են, իսկ թե որտեղից է Աննան, չի հայտնվում: Տուժածների ցուցակը հրապարակված է altapress.ru կայքում:

Իտալական «Բելաջիո» ռեստորանում հրդեհը բռնկվել է փետրվարի 14-ին տեղական ժամանակով  21.27-ին: Ըստ նախնական տեղեկության` պայթել են շինությունը ջեռուցող գազի բալոնները: Տուժել է 24 մարդ, նրանցից 11-ը ծանր վիճակում են, եւս 10-ը` միջին ծանրության, երեք հոգու էլ բժիշկները տուն են թողել: 

Հեռախոսով հրդեհը նկարած ականատեսները  НТВ-ին պատմել են, որ «այդ ամենի ընթացքում «Բելաջիոյի» այցելուները դուրս են թռել պատուհաններից», տեսել են «ամբողջովին այրված կնոջ ցնցոտիներով, նրան մի տղամարդ էր տանում: Եւս մի ճաղատ տղամարդու են տեսել, նույնպես այրված, հետո եւս երկու անգամ պայթյունի ձայն է եկել»:

Սրճարանից բացի, ամբողջովին այրվել է նրա վերեւում գտնվող մեկ բնակարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ