News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը փետրվարի 15-ին մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց-վարժարանում բացել են համակարգչային լսարան։ NEWS.am-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ վարժարանի 10-12-րդ դասարաններում սովորում է մոտ 330 աշակերտ:  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ կրթական հաստատությունների տեխնիկական վերազինման ծրագիրը շարունակական է։ «Այսօր դժվար է պատկերացնել որակյալ կրթություն առանց նյութատեխնիկական հագեցվածության։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր կրթական ծրագրերի համատեքստում կարեւորում է դպրոցներում նյութատեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հիմնադրամի միջոցներով ոչ միայն կբացվեն համակարգչային լսարաններ, այլեւ կվերազինվեն լաբորատորիաները, աջակցություն կցուցաբերվի գրադարաններին։ Նման ծրագրեր իրականացվելու են նաեւ ՀՀ զինված ուժերում։ Մենք պայմանավորվածություն ունենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ, եւ համակարգչային տեխնիկայով հագեցած լսարաններ կբացվեն նաեւ զորամասերում»,- նշեց Կարեն Ավագյանը։

Տպել
Ամենաշատ