News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը դատական հայց է ներկայացվել Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին հերոսացնող Թուրքիայի Սամսուն քաղաքի տեղական ամսագրերից Statuko-ի լրագրող Օքան Բաշի դեմ:

Թուրք հայտնի պատմաբան, հրապարակախոս Բասքըն Օրանի, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի եւ այլ մտավորականների ստորագրությամբ դատական հայցում Օքան Բաշը մեղադրվում է հանցանքը եւ հանցագործին գովելու, անձի հիշատակը վիրավորելու եւ հանցանքը կատարելը խրախուսելու մեջ:

Նշենք, որ Statuko ամսագրի հունվարի համարում Օքան Բաշը «Հրանտ Դինք անունով մեկին սպանեց, վա՞տ արեց» հրապարակման մեջ գովերգել էր Դինքին սպանած Օգյուն Սամասթին եւ վիրավորական տեսակետից ներկայացրել նրա հայ լինելը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ