News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նաիրիտն» այսօր ԱՊՀ Միջպետական բանկի սեփականությունն է: Այսօր` փետրվարի 16-ին այդ փաստը հաստատեց նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:  Հիշեցնենք, որ «Նաիրիտի» հիմնական սեփականատեր, օֆշորային գոտում գրանցված Rhinoville Property Limited ընկերությունը 2006 թ. ԱՊՀ Միջպետական բանկից  70 մլն. դոլար վարկ է վերցրել` գրավ դնելով գործարանը: Վարկը վերցվել է գործարանի վերազինման ու ներդրումների իրականացման նպատակով, սակայն ըստ էության իր նպատակին չի ծառայել: Վարկը հատկացվել էր 5,3 տարով՝ մինչեւ 2011թ. դեկտեմբերի վերջը, տարեկան 12,5% տոկոսադրույքով:

Սակայն Ա. Մովսիսյանն ասաց, որ մի շարք հեղինակավոր ընկերություններ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Նաիրիտի» նկատմամբ: Նախարարությունը պատրաստվում է  «Նաիրիտի» զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացնել անկախ, սակայն բավականաչափ ճանաչված մասնագիտացված ընկերության, որից հետո կհստակեցվեն ներդրողների եւ ներդրումների հետ կապված հարցերը:

Հարցին, թե արդյոք «Նաիրիտում» կրճատումներ կլինե՞ն, Ա. Մովսիսյանն ասաց, որ կրճատումները կլինեն նոր կառավարչի հաստատումից հետո: Խոսք է գնում մոտ 400 մարդու կրճատման մասին, որն ըստ Ա. Մովսսիսյանի` այնքան էլ մեծ թիվ չէ 3000 աշխատակիցների համեմատ: Իսկ աշխատավարձերի մարումը կառավարությունն իրականացնում է 1.5 ամսվա պարբերականությամբ, ներկայում կուտակվել է 5 ամսվա պարտք:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ