News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիոնատեր Թոմաս Հարթմանը երկու ամիս բանտում կանցկացնի թբիլիսցի պարուհի Սոֆիա Կանդելակիին ծեծելու համար:

Դեպքը տեղի է ունեցել 2011թ. Մանհեթանի իտալական ռեստորաններից մեկում: 42-ամյա Հարթմանը վիճել է 37-ամյա Կանդելակիի հետ եւ ապտակել նրան: Նրա թեւին Rolex ֆիրմայի ոսկե ծանր ժամացույց է եղել, որը պատռել է պարուհու ճակատը, արդյունքում բժիշկները 16 կար են դրել:

Մեղադրող կողմը պնդել է, որ դա գիտակցաբար մարմնական վնասվածք հասցնել էր եւ պահանջել է այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը` 12 ամիս: Պաշտպանությանը հաջողվել է կրճատել ժամկետը` հասցնելով երկու ամսվա: Միլիոնատիրոջ փաստաբանները պնդել են, որ ռեստորանի դեպքի ընթացքում Կանդելակին փորձել է թալանել իրենց պաշտպանյալին:

Ինքը Հարթմանը, որի ոտքերից մեկն արհեստական է, նշել է, որ պարուհուն պատահաբար է հարվածել` կորցնելով հավասարակշռությունը: Ինչպես հստակեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Հարթմանը միլիոնատեր է դարձել պատահաբար: Նա սովորական շինարար է եղել, բայց 2004թ. կնոջը ծեծելու համար նրան ավտոմեքենայով հետապնդող ոստիկանները վթարի են ենթարկել, ինչի արդյունքում նրա ոտքը կտրել են: 2010թ. դատարանը պահանջել է Հարթմանին 16 մլն դոլարի փոխհատուցում տալ, ինչը միանգամից փոխել է նրա կյանքը:

Թոմաս Հարթմանը հազիվ է զսպել արցունքները` իմանալով, որ իրեն կրկին բանտ են ուղարկելու. Նախքան հարգարժան գործարար դառնալը նա երկու անգամ արդեն ընկել էր բանտ` ավտոմեքենա առեւանգելու եւ կռվի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ