News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը շատ բնական է համարում, որ ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ օգտագործում է վարչական ռեսուրսը եւ պետք չէ դրա համար մեղադրել իշխող կուսակցությանը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` միշտ էլ իշխող կուսակցություններն ընտրությունների ժամանակ օգտագործում են վարչական ռեսուրսը եւ քննադատել կուսակցություններին դրա համար, ոչ միայն ճիշտ չէ, այլեւ դա շատ բնական է:

Ռ. Պետրոսյանի ներկայացմամբ, վարչական ռեսուրսներն օգտագործում են  այն կուսակցությունները, որոնք կարողացել են երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծել այդ ռեսուրսը, եւ պետք չէ մեղադրել, թե ինչու 750 համայնքներում ՀՀԿ-ականներ են ղեկավարում, 2 համայնքում` ՀՅԴ-ականներ, քանի որ դա արտացոլում է կուսակցությունների տարիների ընթացքում կատարած աշխատանքի իրական վիճակը:

«Եթե կատարել են աշխատանք, տեղում ստեղծել են ռեսուրս, բնական է, որ պետք է օգտագործեն այդ ռեսուրսները»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով, որ դա իշխանության հասնելու ճանապարհներից մեկն է: Իսկ թե ի՞նչ է հասկանում Ռաֆիկ Պետրոսյանը վարչական ռեսուրս օգտագործել ասելով, նա շտապեց տեղեկացնել, որ դա պետք է լինի միմիայն օրենքի շրջանակում` ոչ աշխատանքի ժամերին, պաշտոնների հաշվին:

Նրա պատկերացմամբ`  վարչական ռեսուրս օգտագործել, նշանակում է, որ «այդ համայնքի ղեկավարը հանրապետական է եւ իր ընտանիքով գնում է ընտրությունների: «Ոչ թե չարաշահի իր դիրքը, կանչի մարդկանց ու ասի, թե գնա ընտիր այդ կուսակցությանը, խոսքը վերաբերում է օրինական օգտագործմանը»,-ասաց նա:

 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ