News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2011թ.  Vallex խմբի ընկերությունների արտահանումը կազմել է 120 մլն դոլար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, նշել է «Armenian Copper programme» ՓԲԸ-ի տնօրեն, խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը: Հիշեցնենք, ընկերությունն արտադրում է կոնվերտերային պղինձ` պղինձ-ոսկու հարստանյութից, որն արտադրվում է ԼՂՀ-ի Դրմբոնի հանքավայրում, ինչպես նաեւ հարստանյութ է գնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (մոտավորապես 55%/45% հարաբերակցությամբ) : Ընկերության արտադրած ամբողջ չմշակված պղինձը` մոտ  99,2% պարունակությամբ, գնվում եւ զտվում է գերմանական «Aurubis» ընկերության կողմից:

Ինչպես նշեց  «Base Metals» (որը շահագործում է Դրմբոնի հանքավայրը) ՓԲԸ-ի տնօրեն, Vallex խմբի փոխնախագահ Արթուր Մկրտումյանը, 2011թ. ընկերությունը 24 հազ. տոննա հարստանյութ է արտադրել` պղնձի 15%-անոց եւ ոսկու 25գ/տ պարունակությամբ: Ալավերդիի պղնձաձուլական գործարանը 45 հազ. տոննա հարստանյութ է մշակել եւ 8900 տոննա կոնվերտերային պղինձ ստացել, որն ամբողջ ծավալով արտահանվել է:

Vallex խմբի ընկերություններում ներառված  են Էյ-Սի-Փի (ACP) ընկերությունը, որը ղեկավարում է Ալավերդիի պղնձաձուլական գործարանը, «Բեյզ Մեթըլս» (Base Metals) ընկերությունը, որը շահագործում է Դրմբոնի հանքավայրը, ինչպես նաեւ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը պղինձ եւ մոլիբդեն կսկսի արդյունահանել 2014թ.: Խմբի կազմում ընդգրկված է նաեւ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է երկրաբանական հետախուզություններով եւ օգտակար հանածոների պաշարների գնահատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ