News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը փետրվարի 20-ին հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ազգային թիմի կազմում կմասնակցեն Կիպրոսում անցկացվելիք հավաքին եւ կնախապատրաստվեն փետրվարի 28-ին եւ 29-ին կայանալիք Սերբիայի ու Կանադայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

Հավաքական հրավիրված 31 ֆուտբոլիստների մեջ կա մի խաղացող, որի անունն այնքան էլ ծանոթ չէ հայ ֆուտբոլասերին:

Նորայր Մամեդովը ծնվել է 1991 թվականի մարտի 25-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում:

Նարայրը հարձակվող է, սակայն կարող է հանդես գալ նաեւ կիսապաշտպանության եզրերում: Ունի 179 սմ. հասակ, արագաշարժ է եւ կարող է մեծ թեթեւությամբ շրջանցել մի քանի մրցակցի: Նորայրի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 հազար եվրո:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայի սկսել է հոլանդական «Վենդամում», այնուհետեւ տեղափոխվել է «Կամբուր», որի կազմում իր առաջին հանդիպումն է անցկացրել Հոլանդիայի Առաջին դիվիզիոնի առաջնությունում: 

«Կամբուրում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Գրոնինգեմ», իսկ 2011 թվականից հանդես է գալիս «Ցվոլեում»: Ընթացիկ մրցաշրջանում Մամեդովը 19 հանդիպում է անցկացրել «Ցվոլեի» կազմում եւ դարձել է հինգ գոլի հեղինակ: Խաղերից մեկում երեք գնդակ է խփել:

Հոլանդիայի Առաջին դիվիզիոնի առաջնության 22-րդ տուրից հետո «Ցվոլեն» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ առաջնության ավարտից 12 տուր առաջ 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Ռոտերդամի «Սպարտային»:

20-ամյա հարձակվողը միջազգային հանդիպումների փորձ չունի եւ հիմա հիանալի հնարավորություն է ստեղծվել ցուցադրելու լավագույն որակները՝ հետագայում էլ Հայաստանի հավաքականի ուշադրությունից դուրս չմնալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ