News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փետրվարի 21-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին եւ քննարկել համագործակցության ընդլայնման հեռանկարները:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ` պաշտպանության նախարարը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք:

Երկուստեք կարեւորվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ