News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գույքահարկի եւ հողահարկի գծով մինչեւ 2008 թ. հունվարի 1-ն առաջացած ապառքները (չվճարված հարկերը) չեղյալ կհայտարարվեն: Այսօր` փետրվարի 23-ին կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` առաջարկի հեղինակները հանրապետական կուսակցության անդամներն են, բացի այդ` մարզային ացելությունների ժամանակ այս հարցը մշտապես բարձրացվում է:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` առ այսօր կուտակվել են ապառքներ մոտ 43 մլրդ դրամի չափով, որից` 16.4 մլրդ դրամ հողահարկ եւ 9.8 մլրդ դրամ հողահարկի տույժ ու տուգանք, ինչպես նաեւ` 11.6 մլրդ դրամ գույքահարկ եւ 6 մլրդ դրամ գույքահարկի տույժ ու տուգանք:

Այս ապառքները հիմնականում կուտակվել են 1996-2008 թ., եւ Վ. Տերտերյանի գնահատմամբ` դրանք անհուսալի են: Սակայն 2008-11 թ.թ., ըստ Վ. Տերտերյանի, այս հարկատեսակների հավաքագրումը պատշաճ մակարդակի վրա է` տարեկան մոտ 90-95 %, ուստի նոր ապառքներ շատ քիչ են կուտակվում: Իսկ այն հարկատուները, որոնք 2008-10 թ.թ., այնուամենայնիվ, ունեն ապառքներ, ապա մինչեւ 2012 թ. վերջը հարկի մայր գումարը մարելու դեպքում կազատվեն տույժ ու տուգանքներից: 

Նշենք, որ հարկային այս արտոնությունից կօգտվեն բոլոր հարկատուները, բացի նրանցից, ում մոտ շինությունների գույքահարկի եւ հողահարկի ապառքը գերազանցում է 2 մլն դրամը, իսկ տրանսպորտային միջոցների ապառքը` 1 մլն դրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ