News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամռանը կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմն Իրանի շուրջ: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմնակիցների հանրահավաքին նման կանխատեսում է արել կուսակցության ղեկավար, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին:

Ըստ Ժիրինովսկիի, ով ելույթ էր ունենում գնդապետի շինելով, իրադարձությունների զարգացման սցենարը այսպիսին կլինի. «Հենց խեղդեն Սիրիային, ամռանը կհարձակվեն Իրանի վրա: Դրանից կօգտվի Ադրբեջանը, որ կրկին զավթի Լեռնային Ղարաբաղը:

Հայաստանը դեմ կլինի, իսկ Թուրքիան Ադրբեջանի կողմից: Այսպես մեր երկիրը կարող են ներքաշել պատերազմի մեջ»:
Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել հարավային սահմանները, ուստի նա առաջարկում է նախագահի երդմնակալության արարողությունն իրականացնել ոչ թե մայիսին, այլ ապրիլին, քանի որ կռիվը կարող է հենց այդ ժամանակ սկսվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ