News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճիշտ չէ քաղաքական հակամարտություններին կրոնական ենթատեքստ հաղորդելը: Այս մասին, այսօր` փետրվարի 24-ին, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը` ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանում եւ պատասխանելով Իրանի վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության նկատմամբ հարցին, ինչպես նաեւ դրա միջազգային ճանաչմանն ուղղված Իրանի հայ համայնքի  գործունեությանը:

«Վստահաբար կարող եմ ասել, որ ամեն ժողովուրդ իրավունք ունի հիշելու իր պատմական ողբերգությունները եւ դրանք մոռացության չմատնելու: Իրանի հայ համայնքին ես սփյուռքի մաս չեմ համարում: Սփյուռքի օջախները ձեւավորվում են ներգաղթի միջոցով, իսկ  Իրանի հայ համայնքը հազարամյակներ շարունակ իրանական հասարակության մասն է կազմել: Այն ազատ է իր սովորույթներով», – նշել է Իրանի դեսպանը:

«Մեր դիրքորոշումը շատ պարզ եւ հստակ է: Որպես դեսպան ես ամեն տարի ապրիլի 24-ին այցելում եմ միջոցառումներին, հարգանքի տուրք մատուցում, ծաղկեպսակ դնում: Մենք ցանկանում ենք, որ ոչ մի ժողովրդի պատմության մեջ նման ողբերգություն չկրկնվի», – հավելել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ