News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Անկարայի արդարադատության պալատում հայտնաբերված Աստվածաշունչն ունի 1500 տարվա հնություն, հերքվել է թուրք պրոֆեսորի կողմից։

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝  արամեերեն լեզվի մասնագետ, պրոֆ. Համզա Հոջագիլը նշել է, թե խնդրո առարկա Աստվածաշունչն ինքը ուսումնասիրել է դեռեւս 1987 թվականին եւ դեռ այն ժամանակ ասել, որ այն կեղծ է։ Պրոֆեսորի խոսքով՝ այն չունի 1500 տարվա հնություն։  Նա պնդել է, որ հայտնաբերված Աստվածաշունչը կազմված է չմշակված եւ կեղտոտ կաշվից՝ շեշտելով, որ 1500 տարի առաջ կաշին շատ մանրակրկիտ է մշակվել։

Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Անկարայի արդադատության պալատի գրապահոցներում պահվող 1500 տարուց ավել վաղեմություն ունեցող մի Աստվածաշունչ, որի արժեքը կազմում է 40 մլն լիրա (25 մլն դոլար)  ոստիկանների հսկողության տակ տեղափոխվել է Անկարայի էթնոգրաֆիկ թանգարան։ Նշվել էր, թե Աստվածաշունչը ուսումնասիրելու համար Անկարային պահանջով է դիմել Վատիկանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ