News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում  ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում  ռինգ դուրս եկած Հայաստանի վեց բռնցքամարտիկներից երեքը շարունակում են պայքարը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

49 կգ քաշային կարգում Հովհաննես Դանիելյանը քառորդ եզրափակիչում 11:10 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Օրի Գեորգեսի նկատմամբ: Արթուր Խաչատրյանը 58կգ քաշային կարգում 13:11 հաշվով պարտության է մատնել ալբանացի Քրիստիան Դեմաժին իսկ Սերգո Պողոսյանը գերծանր քաշային կարգում 20:15 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Զամիգ Ատակիշիեւի նկատմամբ:

Վլադիմիր Սարուխանյանը 69 քաշային կարգում 12:14 հաշվով պարտվել է հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին, իսկ Հովհաննես Բաչկովը 56 կգ քաշային կարգում 8:21 հաշվով պարտվել է կուբացի Լազարո Ալվարես Էստրադային: Պայքարից դուրս է մնացել նաեւ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը:

Այսօր Սերգո Պողոսյանը մրցելու է կուբացի Էրիսլանդի Սավոնի իսկ Արթուր Խաչատրյանը Ժուլիո Սեզար Կրուզի հետ, ով նույնպես ներկայացնում է Կուբան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ