News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մահացել է Մերձմոսկովյան հացի փռում գազի բալոնի պայթյունի հետեւանքով  տուժածներից եւս մեկը: Մերձմոսկովյան Դմիտրովի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Ռուսլան Մավլադատովը, որը մարմնի 90% այրվածքներ է ստացել:

Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, դեպքից վեց օր անց Մավլադատովի սիրտը չի դիմացել: Նա դարձել է ողբերգության վեցերորդ զոհը:

Փետրվարի 24-ին հաղորդվել էր, որ այրվածքաբանական կենտրոնում եւս մեկ տուժած է մահացել, ում անունը չէր հայտնվում: Հրատարակչության տվյալներով` նա Կարեն Հակոբյանն է եղել:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել Գորկի-25 բնակավայրում փետրվարի 19-ի երեկոյան: Պայթյունը որոտացել է երկհարկանի շինության երկրորդ հարկում, որտեղ գտնվում էր փուռը: Պայթյունին հաջորդել է ուժեղ հրդեհը, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է շենքը: Հրդեհը չեզոքացվել է միայն վեց ժամ անց, այրվող շինությունում եւս յոթ գազի բալոն է պայթել: Երկու մարդ տեղում մահացել է: Փռի բոլոր աշխատակիցները ԱՊՀ-ից ապօրինի ներգաղթածներ են եղել: Ավելի ուշ հրապարակված տուժածների  ցուցակում 9 հայ եւ 2 տաջիկ էին նշված:

Հետաքննության տվյալներով` 17-ամյա Իլհան Մերքազարիմովը` փռի աշխատակիցներից մեկը, զոդման լամպով տաքացրել է գազի բալոնը: Երիտասարդը, որն էլ հավանաբար պայթյունի մեղավորն է դարձել, մարմնի 90%-ի այրվածքներ էր ստացել: Երեք  օր անց նա մահացել է: Նույն օրը Դմիտրովի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Սարգսյան ազգանունով կին:

Հիվանդանոցներում են գտնվում եւս 7 հայեր, նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր:

Փռի սեփականատեր Ռաֆիկ Մարգարյանը ձերբակալվել եւ  10 օրով կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ