News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարզերում կան հեռահաղորդակցության զարգացման խնդիրներ: Այդ մասին այսօր` փետրվարի 25-ին հայտարարեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը` Աղվերանում հեռահաղորդակցության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում:

Նրա խոսքով` Երեւանում համեմատաբար իրավիճակը բարվոք է, կա մրցակցություն: «Մարզերը այդ առումով շատ ավելի վատ վիճակում են»,- ասաց Ա. Ալեքսանյանը:

«Օրանժ Արմենիայի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բիզնեսի համար հստակ չէ, թե պետությունն ինչ է ուզում անել, մասնավորապես` տարածաշրջաններում: Ա. Ալեքսանյանը պատասխանեց, որ, օրինակ, «Հյուսիս-հարավ» միջանցքի շինարարությունը հնարավորություն է ընձեռում նոր ենթակառուցվածքներ ստեղծել: Սակայն Վ. Հովհաննիսյանն ասաց, որ շատ հաճախ պետության ծրագրերն իրենց համար անակնկալ են լինում: Օրինակ` քաղաքապետարանը 50 տարով լիցենզիա է տրամադրել հենասյուների վրայով կաբել անցկացնելու համար, ընկերություններից մեկը կատարել է զգալի  ծախսեր, սակայն 1 տարի հետո քաղաքապետարանը հրահանգել է հանել այդ կաբելներն ու անցկացնել գետնի տակով:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սարգիս Մանուկյանն էլ հայտարարեց, որ հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների աշխատանքը կանոնակարգված չէ, իսկ կառուցված ցանցերը ապահով չեն, մալուխների վրա չկան տարբերակիչ նշաններ, ու այդ մալուխներն աղավաղում են քաղաքի արտաքին տեսքը; 

Ըստ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի` հեռահաղորդակցության ոլորտում պետությունն ունի 2 փաստաթուղթ` 2007 թ. հաստատվել է տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ոլորտի ռազմավարությունը, եւ 2010 թ.` տեղեկատվական հասարակության ստեղծման «ճանապարհային քարտեզը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ