News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանն ու Հայաստանը 2012-ի հունիսին համատեղ զորավարժություններ կկազմակերպեն:

Դրանց օրակարգի եւ մասշտաբների մասին տեղեկություններ չկան, սակայն, հայտնի է, որ դա անցկացվելու է ԱՄՆ հովանու ներքո, հաղորդում է վրացական «Պիրվելի» թերթը:

Երեւանը հայտարարում է, որ առաջիկա զորավարժությունները կամրապնդեն Վրաստանի եւ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը` մեծացնելով Հայաստանի պաշտպանունակությունը:

Լրատվամիջոցների տեղեկություններով, առաջիկա զորավարժությունները բազմաթիվ հարցեր են առաջացրել Ադրբեջանում:

Մասնավորապես, տեղական լրատվամիջոցները գրում են, որ նման զորավարժությունները կուժեղացնեն հայկական բանակը, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ