News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 29-ին՝ ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ուժերը կչափի Կանադայի հավաքականի հետ։

Միջազգային բուքմեյքրները Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատում են 2.4 գործակցով։ Ոչ ոքին ունի 3.25 գործակիցը, իսկ կանադացիների հաղթանակը գնահատվում է 2.85 գործակցով։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյոսակում Կանադան զբաղեցնում է 72-րդ տեղը, իսկ Հայաստանը 41-րդն է։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Կիպրոսում Հայաստանի հավաքականը ոչ մարտական կազմով 0։2 հաշվով զիջեց Սերբիայի թիմին։

Սպասվում է, որ կանադացիների հետ խաղում Վարդան Մինասյանի թիմը հանդես կգա հիմնական կազմով։ Կբացակայեն միայն Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշպաններ Կառլեն Մկրտչյանն ու Գեւորգ Ղազարյանը, ովքեր վերադարձել են Ուկրաինա։

Կանադայի հավաքական.

Դարպասապահներ. Միլան Բորժան («Սիվասփոր»), Քենի Ստամատոպուլոս (ԱԻԿ)

Պաշտպաններ. Նիկ Լեջերվուդ («Վեհեն»), Մայք Կլուկովսկի («Մանիսասփոր»), Կեւին Մակենա («Քյոլն»), Ադամ Ստրեյտ («Էներգիա»), Նանա Ատակորա (առանց ակումբի), Դավիդ էդգար («Բարնլի»),

Կիսապաշպաններ. Յուլիան դը Գուզման («Տորոնտո»), Պեդրո Պաչեքո («Սանտա Կլարա»), Տուսեն Րիքետս («Տիմաշոարա»), Ջոշ Սիմփսոն («Յանգ Բոյզ»), Աթիբա Հատչինսոն (ՊՍՎ «Էյնթհովեն»), Սամուէլ Պիյետ («Մեց»),

Հարձակվողներ. Յայն Հյում («Պրեստոն Նորֆ Էնդ»), Սիմեոն Ջեքսոն («Նորվիչ Սիթի»),  Մարքուս Հէյբեր («Ջոնստոն»):

Գլխավոր մարզիչ՝ Ստիվեն Հարտ։

Հայաստանի հավաքական.

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մ. Ռուսաստան), Ստեփան Ղազարյան («Բանանց»), Արսեն Պետրոսյան («Փյունիկ»), Գրիգոր Մելիքսեթյան («Փայքան», Իրան)

Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Սպարտակ» Նալչիկ,  Ռուսաստան), Վալերի Ալեքսանյան («Սանաթ Նավթ», Իրան), Լեւոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ. Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Մարկոս Պիզելի («Կուբան», Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Վալտեր Պողոսյան («Բանանց»), Մասիս Ոսկանյան («Ռոզելար», Բելգիա), Արազ Օզբիլիս («Այաքս», Հոլանդիա)

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Շիննիկ», Ռուսաստան), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»)

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Մինասյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ