News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական բյուջեի միջոցներով 2012 թ. կվերանորոգվեն 12 պատմաճարտարապետական հուշարձաններ: Համապատասխան ցանկը, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացմամբ, հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Այն կհաստատվի կառավարության մարտի 1-ի նիստի ընթացքում:

Նորոգման ենթակա հուշարձաններն են. Ոսկեվազի Սբ Հովհաննես եկեղեցին (կհատկացվի 15.5 մլն դրամ), Հարթավանի Աստվածընկալ վանքը (15 մլն դրամ), Իրինդի Սբ Աստվածածին եկեղեցին (5 մլն դրամ), Քոբայր կայարանի Քոբայրավանքը (15 մլն դրամ), Բուժականի Թեղենյաց վանքը (15 մլն դրամ), Խաչիկի Քարկոփի վանքը (15 մլն դրամ), Մխիթար Գոշի դամբարանը (4 մլն դրամ), Բջնիի Բջնո ամրոցը (7.5 մլն դրամ), Արտաբույնքի Սմբատաբերդ ամրոցը (8 մլն դրամ), Արտաբույնքի Ցախաց քար եկեղեցի (7.7 մլն դրամ), Կապանի Հալիձորի բերդ-ամրոցը (5 մլն դրամ), Սանահին վանական համալիրը (18 մլն դրամ):

Բացի այդ` 8 մլն դրամ է հատկացվել «Լոռի բերդ» ամրոցում պեղումներ անելու, եւ 2.4 մլն դրամ` Բգավոր եկեղեցում նախագծային աշխատանքների համար:

Նշենք, որ Սանահինի վանական համալիրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ