News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ստամբուլում թուրքական իշխանությունների հովանավորությամբ եւ  ադրբեջանաթուրքական ամբոխի կողմից կազմակերպված հակահայկական ցույցից հետո Ստամբուլի Սարըյեր թաղամասում ապրող հայազգի Է. Ա.-ն սպառնալիք է ստացել հարեւանի կողմից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ստամբուլահայ Է.Ա.-ն դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ փետրվարի 27-ի երեկոյան իրենց բակում անծանոթ մեկը մի սպիտակ գլխարկ է գցել։ Առավոտյան տեսա, որ գլխարկի վրա գրված է՝ «Հայկական ստերի դեմ լուռ մի մնա»։ Այդ գրությամբ գլխարկները եղել են փետրվարի 26-ին Ստամբուլում տեղի ունեցած ակցիայի ժամանակ։ Իմ տան անվտանգության տեսախցիկներն ուսումանասիրեցի եւ տեսա, որ գլխարկը մեր բակ է գցել մեր թաղամասի բնակիչներից Է.Յ.-ն, ով հանդիսանում է այն անձանց փաստաբանը, ովքեր նախկինում ինձ բազմաթիվ անգամ սպառնացել են իմ հայ լինելու համար»,-նշել է ստամբուլահայը՝ պնդելով, որ իր բակ նետված գլխարկը բացահայտ սպառնալիք եւ վտանգ է իր եւ իր աղջկա կյանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ