News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Եվրատեսիլ-2012»-ին Մեծ Բրիտանիայից կմասնակցի բրիտանական բեմի վետերան, 75-ամյա Էնհելբերթ Համփերդինքը: Այս մասին հայտնել է BBC ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայում մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

Մայիսի 26-ին Բաքվում հնչելիք երգը դեռեւս չի հրապարակվում, հայտնի է միայն, որ այն գրել են հայտնի երաժիշտներ Մարտին Թերեֆեն եւ Սաշա Սքարբեքը: Երգը ձայնագրվել է Լոնդոնում, Լոս Անջելեսում եւ Նեշվիլում (ԱՄՆ):

45 տարվա ստեղծագործական ուղի անցած երգիչն իր համար պատիվ է համարել «Եվրատեսիլ-2012» մրցույթին մասնակցելը: 

Նրա հայտնի բեմական կերպարներից մեկը ժամանակին վերցրել էր  Էլվիս Փրեսլին, իսկ Ջիմի Հենդրիքսն որոշ ժամանակ ելույթ էր ունենում Համփերդինքի հետ` որպես կիթառահար:

Իր  կարիերայի ընթացքում երգչի ձայնագրությունները տարածվել են ամբողջ աշխարհով` 150 միլիոն օրինակով, իսկ նա անձամբ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա նույնիսկ բրիտանական հիթ շքերթների առաջին հորիզոնականներից իջեցրել է խմբի հայտնի Penny Lane երգը եւ ձայնագրել  «Ճայ լեզբուհի» ստեղծագործությունը հայտնի  «Բիվիս եւ  Բաթհեդ» մուլտֆիլմի համար:

Համփերդինքը շարունակում է ակտիվ սեղծագործական կարիերան: Միայն վերջին մի քանի ամիսներին նա հասցրել է ելույթ ունենալ Ռուսաստանում, Ռումինիայում, Իսրայելում, Բելգիայում եւ Նիդեռլանդներում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ