News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեւանի մակարդակը ներկայում գտնվում է 1900.19 մետրի վրա: Այդ մասին այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

2001 թ. ընդունված օրենքների համաձայն` Սեւանա լճի մակարդակը 10 տարում պետք է բարձրանար 216 սմ, սակայն բարձրացել է 380 սմ-ով, որից 126 սամ` վերջին 3 տարում; Այսինքն` տարեկան միջին հաշվով Սեւանը բարձրանում է  30 սմ-ով, իսկ վերջին 3 տարում` 42 սմ-ով:

Զուգահեռ` նվազել է Սեւան լճից ջրի բացթողումը: Ըստ օրենքի` այն չի կարող գերազանցել տարեկան 170 մլն խոր. մետր ծավալը, փաստացի միջինը կազմում  է 158 մլն խոր. մետր:

Ներկայում, ըստ Վլ. Մովսիսյանի, Սեւանա լճի մակարդակը հավասարվել է1963 թ. մակարդակին: «Վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի տարում չի եղել Սեւանի ջրի բացթողնման ու ներհոսքի բացասական հաշվեկշիռ»,- ասաց Վլ. Մովսիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ