News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աննդամթերքի ոլորտում համաշխարհային առաջատար շվեյցարական Nestle ընկերությունը դադարեցրել է արտադրանքի մատակարարումն Ադրբեջան: Նման անսպասելի քայլի պատճառը կոռուպցիայի փաստերի բացահայտումն է տեղական առաքող կազմակերպության եւ Ադրբեջանի մաքսային մարմինների միջեւ:

Կոռուպցիայի փաստերը բացահայտվել են տեղական «Aylin» առաքող կազմակերպությունում վերջերս իրականացված տարածաշրջանային աուդիտի արդյունքում: Իմանալով համակարգային կոռուպցիայի մասին` Nestle-ի կենտրոնական գրասենյակը որոշել է  խզել առեւտրային բոլոր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այդ մասին «Turan» գործակալությանն ասել է տեղեկացված աղբյուրը:

Այսպիսով` առաջիկայում Nestle-ի արտադրանքը կանհետա ադրբեջանական խանութներից:

Հաղորդվում է, որ Ադրբեջանում գրեթե բոլոր տնտեսվարողներին ստիպում են  աշխատել կրկնակի հաշվապահության սկզբունքով, որը թույլ է տալիս խուսափել  պաշտոնական հարկային վճարներից եւ թաքնված գումարներ փոխանցել  երկրի տնտեսությունն ու քաղաքական համակարգը վերահսկող բարձրաստիճան անձանց հաշիվներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ