News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը երկար քաղաքական ուղի է անցել, ունի կայուն համախոհներ, սակայն հաճախ հասկացված չի եղել: Այդ մասiն այսօր ասել է ՕԵԿ նախագահ Արթուր ԲԱղդասարյանը կուսակցության հերթական 10-րդ համագումարի ժամանակ: 

«Օրինաց երկիր» կուսակցությունը գործունեության բոլոր փուլերում էլ աչքի է ընկել խնդիրներ դնելու իր վճռականությամբ, ինչպես նաեւ իր եւ երկրի առջեւ դրված նպատակները կյանքի կոչելու վճռականությամբ», - ասաց Ա.Բաղդասարյանը:

2008 թ. նախագահական ընտրություններից հետո, ավելացրեց նա, կուսակցությունը մտավ մի նոր շրջափուլ: «Շնորհիվ խոհեմ եւ հավասարակշռված մոտեցման, մենք կազմեցինք քաղաքական կոալիցիա` երկիրը զերծ պահելով ներքին քաղաքական բախումներից եւ թշնամու հոխորտացող արտաքին ագրեսիայից», - ասաց Ա.Բաղդասարյանը` հավելելով, որ վերջին 4 տարիների ընթացքում կուսակցությունը, իր  դաշնակիցների հետ միասին, որդեգրել եւ անցել բարեփոխումների բարդ, բայց պատասխանատու մի ժամանակահատված:

Կուսակցությունը հաճախ հասկացված չի եղել հասարակության մեջ: «Մենք ուզում ենք լինել առավել լսելի եւ առավել հասկացված: Հասկացված լինելը համոզիչ է դարձնում մեր պայքարը եւ մեր համախոհների եւ մեր հակառակորդների համար: Մեր նվիրվածությունը զարգացման որակապես նոր տեսլական է առաջարկում», - ասաց Ա. Բաղդասարյանը:

Իշխանության մաս կազմելու փաստը, ավելացրեց նա, զերծ չի պահում կուսակցությանը քաղաքական բանավեճից եւ մտքերի փոխանակումից: «Ես կարող եմ քննադատել վերջին տարիների քաղաքականության սխալները: Չեմ կարող ձեւացնել, թե ոչինչ չեմ տենում կամ չեմ լսում: Կարեւոր է հասարակական-քաղաքական դաշտի կայացվածության կատարելագործումը, քաղաքական բեւեռների միջեւ սերտ համագործակցությունը», - հավելեց կուսակցության առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ