News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փաստը, որ այսօր Հայաստանում ռազմաբժշկական ծառայության թեմայով կոնֆերանս է անցկացվում, արդեն շատ բանի մասին է խոսում: Այս մասին նշել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորը մարտի  3-ին ռազմաբժշկական ծառայության թեմայով տեղի ունեցող կոնֆերանսում, որը նվիրված է Հայաստանի Զինված ուժերի հիմնադրման 20-ամյակին:

Բուհի ռեկտորը հիշեցրել է, որ ռազմաբժշկական ծառայության ձեւավորումն սկսվել է Արցախյան պատերազմից, ծառայությունն էլ զարգացել է բանակին զուգահեռ: Ռեկտորը նշել է, որ ազատագրական պատերազմի բովում եղած առաջին բժիշկները եղել են ըստ էության քաղաքացիական բժիշկներ, որոնք բախվել են դժվարությունների հետ, եւ որոնց հաջողվել է հաղթահարել դրանք շնորհիվ անձնուրաց եւ կազմակերպված աշխատանքի: «Այն տարիներին շուրջ 11 հազար ազատամարտիկներ են վիրահատվել, եւ 8 հազարից ավելին վերադարձել են ռազմադաշտ», - նշել է Դումանյանը` ընդգծելով, որ զինվորների կյանքը փրկելու համար բժիշկներն արել են ամեն ինչ: 

Նշենք, որ Ռազմական բժշկության  ֆակուլտետը հիմնադրվել է 1994 թվականին բժշկական համալսարանի հիմքի վրա: Նախորդ տարիների ընթացքում այն ունեցել է 472 շրջանավարտներ, որոնցից 30-ն ստացել են գերազանցության վկայականներ: Ֆակուլտետի հիման վրա կատարվում է գիտական աշխատանք, պաշտպանվել են 5 դոկտորական եւ 14 թեկնածուական ատենախոսություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ