News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր` մարտի 3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Նույն օրը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխխոսնակի եւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը:

Հայաստանի ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ժամանակ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ: Կողմերը կարեւորել են հայ - ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը:

Հանդիպման վերջում Ազգային ժողովի փոխխոսնակը Պետդումայի նախագահին նվիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха» գիրքը:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը Սանկտ Պետերբուրգում դիտորդական առաքելություն է իրանակացնելու վաղը Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ