News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ապահովելու արդար մրցակցային ընտրությունների անցկացումը: Այդ մասին ասվումէ  ՕԵ կուսակցության հերթական` 10-րդ համագումարի ամփոփիչ հայտարարության մեջ:

Համագումարի ընդունած հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի եւ իրավական պետության կայացման, հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական արդյունավետ մեխանիզմների ձեւավորման գործում, ինչպես նաեւ նկատի ունենալով միջազգային ասպարեզում ՀՀ դերի ամրապնդման, մեր երկրի քաղաքական կշռի մեծացման հրամայականը, «Օրինաց երկիր» կուսակցության 10-րդ համագումարը հայտարարում է, որ ՕԵԿ-ը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ապահովելու արդար մրցակցային ընտրությունների անցկացումը եւ Ազգային ժողովում կուսակցության ծանրակշիռ ներկայացվածությունը»:

ՕԵԿ-ը «շարունակելու է նաեւ Հայաստանում եվրոպական ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացը, մշտապես պայքարելու է ՀՀ-ում արդիական բարեփոխումների եւ երկրի հետագա զարգացման քաղաքականության իրականացման համար, առաջնային նպատակ թ համարելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը եւ նրա հիմնախնդիրների լուծումը, ձեռնարկելու ակտիվ քայլեր մեր երկրում սոցիալական ուղղվածության շուկայական տնտեսության ձեւավորման համար, ձգտելու ապահովել մեր ժողովրդի եւ յուրաքանչյուր քաղաքացու ստեղծագործ ներուժի իրացման համար բոլոր հնարավոր պայմանները, ապահովելու «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի իրագործումը` որպես ընտրողների պատգամների կենսագործում, 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ստանալով ժողովրդի քվեն, շարունակել կուսակցության ստանձնած բարեփոխումների հետեւողական իրականացումը` օրենքի իշխանության եւ ժողովրդավարության, օրենքի երկիր կառուցելու նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ