News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում` Մուրովդաղում ռազմական ծառայության մեջ գտնվող ադրբեջանական բանակի չորս զինվոր ցրտահարվել է: Այդ մասին հաղորդում է «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով զինվորներից մեկի հաղորդած տեղեկությունները: Գյոլգյոլ շրջանի Տողան գյուղի տարածքում տեղակայված թիվ N զորամասի 4 զինվոր ցրտահարման ախտանիշով տեղափոխել է Գյանջայի հոսպիտալ: Նրանցից երկուսի ականջները եւ մյուս երկուսի ոտքերն են ցրտահարվել, գրում է «Ազադլըգ»-ը` նշելով, որ նրանց վիճակը ծանր է, եւ հրաման է տրվել նրանց ռազմական ուղղաթիռով տեղափոխել Բաքու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ