News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Տարածաշրջան կատարած այցի վերջում մենք ժամանել ենք Ադրբեջան: Մենք Երեւանում հանդիպել ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Շաբաթվա վերջին կայացել են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

Բրադկեն հաղորդել է, որ այսօր` մարտի 5-ին կկայանա հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, իսկ վաղը` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ամերիկացի համանախագահը նշել է, որ համանախագահների հերթական այցը տարածաշրջան կապված է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների` Սոչիում արված հայտարարության իրագործման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ