News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական արժույթի՝ լիրայի եւ հայկական դրամի խորհրդանշանների նմանությունները թուրքական հասարակության մեջ մեծ արձագանք են գտել, որից հետո թուրք լրագրողները մեկնաբանության համար դիմել են հայկական դրամի խորհրդանշանի ստեղծող Կարեն Կոմենդարյանին:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  Կարեն Կոմենդարյանը նշել է, որ հայկական դրամի խորհրդանշանը ստեղծվել է 1995-ին եւ ներկայացնում է «դրամ» բառի «դ» տառը՝ ավելացրած 2 գծեր։ Նա նշել է, թե առաջին հայացքից  հայկական դրամի եւ թուրքական լիրայի խորհրդանշանները միմյանց նման են, սակայն թուրքական լիրայի խորհրդանշանի հիմքում ընկած է լատիներեն t տառը՝ ավելացրած 2 գծիկները։ «Այսինքն՝ 2 արժույթների խորհրդանշանների միակ նմանությունն այդ 2 գծերն են»,-ասել է Կարեն Կոմենդարյանը։

Կարեն Կոմենդարյանի մեկնաբանությունը տարածվել է թուրքական մի շարք լրատվական կայքերում։

Նշենք, որ Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից 2012-ի մարտի 1-ին հանդիսավոր կերպով ներկայացվել է թուրքական լիրայի խորհրդանշանը։ Սակայն թուրքական լիրայի խորհրդանշանի ներկայացումից հետո թուրքական մամուլում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել, քանի որ լիրայի նոր խորհրդանշանը կրկնում է հայկական դրամի խորհրդանշանը։

«Երբ թուրքական լիրայի խորհրդանշանը շրջում ես, այն դառնում է հայկական դրամի խորհրդանշանը»,-գրում են թուրքական մամուլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ