News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից թղթակիցը երեկ հետաքրքրվել է, թե երբ է պատրաստ լինելու Կոնգրեսի համամասնական ցուցակը եւ երբ է հրապարակվելու: «Մոտ ապագայում»,- ասել է Մուսինյանը:

«Ըստ նրա, ցուցակը սահմանված ժամկետներում կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ հանրությանը: Կոնգրեսի ցուցակի կազմումը, ինչպս վերջին հանրահավաքի ժամանակ ասաց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, քաղաքական այդ ուժին մաս կազմող կուսակցությունները վստահել են իրեն: Հիշեցնենք, որ ԿԸՀ հաստատած ժամանակացույցով` թե համամասնական, թե մեծամասնական  ընտրակարգերով ԱԺ պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվում է մարտի 12-ին եւ շարունակվում է մինչեւ մարտի 22-ը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ