News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել Է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին եւ քննարկել հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է ՀՀ ԿԳ նախարարին` Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա կարեւոր ձեռքբերում է: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը  Հայաստանը դիտարկում է որպես  կրթական ոլորտում արտաքին քաղաքականության առաջընթաց:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում  ֆրանսիական լիցեյի հիմնադրման նախագծին: ՀՀ ԿԳ նախարարն  ընդգծել է, որ Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ հարցը քննարկվել է եւ այժմ պետք է հստակեցնել նախագծի իրականացման իրավական եւ մեթոդական մեխանիզմը: Շեշտելով, որ համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանում կարող է լինել օտար լեզվի դասավանդմամբ միայն ավագ դպրոց` նախարար Արմեն Աշոտյանը շեշտել  է . «Մենք վստահ ենք, որ կրթության ոլորտում ֆրանսիական փորձի ներդնումը Հայաստանի համար արդյունավետ կլինի, առավել եւս, որ դրա համար լավ հիմք կա»: Արմեն Աշոտյանը դեսպան Անրի Ռենոյին ներկայացրել է նաեւ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առաջարկներ, որոնք քննարկվել են երկու երկրների նախարարների կողմից: Այս համատեքստում կարեւորվել է հատկապես Հայաստանի Ֆրանսիական համալսարանի հավատարմագրումը Ֆրանսիայի կողմից: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Ֆրանսիայի կողմից հավատարմագրման գործընթաց սկսել  նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, որը կարեւոր քայլ կլինի կրթության որակի` դիպլոմների  ճանաչման  ուղղությամբ: Քննարկվել են նաեւ Ֆրանսիայի Դեկարտի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանների  համագործակցությանն առնչվող, ինչպես նաեւ  երկկողմ կրթական ծրագրերի հետ կապված մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ