News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 550 ընտրողների շրջանում հարցումներ է անցկացրել, թե ում կընտրեին ընտրելու իրավունք ունեցող հայաստանցիները ԱԺ խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե իրենք չեն հավատում սոցիոլոգիական այն հարցումներին, որոնք ոչ մի անգամ չեն հիշատակում կոմունիստական կուսակցության անունը: Ըստ Թովմասյանի, իրենց հարցմանը մասնակցած 550 ընտրողից 67-ը պատրաստակամություն են հայտնել ընտրել Կոմունիստական կուսակցությանը, եւ կոմկուսը հարցման արդյունքներով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Ըստ նույն հարցման, 3-րդ տեղում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, 2-րդ ում Հայ Ազգային կոնգրեսը, իսկ առաջին տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ